Վերջերս Facebook սոցիալական ցանցում առկա նկարները սկսել են երևալ WebP ֆորմատով:
WebP - (անգլերեն արտասանվում է ինչպես weppy) նկարների սեղմման ֆորմատ է, որի օգտագործումից նկարի որակը պահպանվում է: Այս ֆորմատով նկարների հետ աշխատելու համար կա 2 ծրագիր:

1. Այս ֆորմատով նկարը բացելու համար օգտագործվում է libvpx-ը: 

2. Այս ֆորմատի նկարը վերափոխելու համար օգտագործվում է (օր. JPG-ից WebP) webpconv-ը: 
Եթե հավատանք այս ծառայության նախագծող Google-ին, ապա այն ավելի արդյունավետ ֆորմատ է նկարների համար, քան օրինակ JPG, PNG, GIF-ը և այլն: Այսուհետ Facebook սոցիալական ցանցում յուրաքանչյուր վերբեռնվող նկար, որոնք կվերբեռնեն օգտատերերը, ավտոմատ կերպով JPG և այլ ֆորմատներից վերափոխվելու է WebP ֆորմատի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել