ՀՀ կառավարության կազմի օպտիմալացումը, իմա՝ նախարարությունների թվի կրճատումն ու որոշների միաձուլումը պետք է նայել ոչ միայն/ոչ թե/ոչ միայն ֆինանսական/բյուջետային միջոցների օպտիմալ օգագործման տեսանկյունից, այլ առաջին հերթին ու գլխավորապես դրանց առաքելությունների ու հետապնդած նպատակների վերասհամանման. ի վերջո՝ հարցը այն չէ, սփյուռքի նախարարությունը ում կազմում է՝ ԱԳՆ-ի, թե առանձին: Խնդիրը այդ կառույցի առջև դրված նպատակներն են, նրա առաքելությունը: Նախկին իշխանություններն իրենց խնդիրներն էին ձևակերպել, ըստ այդմ նաև՝ կառույցի առաքելությունը և ֆունկցիաները սահմանել. համաձայն էինք դրա հետ, թե անհամաձայն, դա կարևոր է, բայց ոչ այս կոնտեքստում: Հիմա եթե վերամիաձուլման կամ օպտիմալացման դեպքում խնդիրները հստակ չեն ձևակերպվում, քաղաքականության տեսանկյունից կապ էլ չունի, թե որտեղ է գտնվում ինստրումենտը՝ ԱԳՆ կազմում, թե առանձին: Հետևաբար անխնդիր, անտեսլական ու անծրագիր ցանկացած նախարարություն կարող է դառնալ սիմվոլիկ, ձևական ու անիմաստ: Դա նույն է, որ ավտոմեքենան վառելիքով լիցքավորես ու "ուր և ինչպես գնալու" ծրագիր չունենաս: Այդ դեպքում իհարկե ավտոմեքենայի ղեկին հայտնված վարորդը այն անկապ այսուայնկողմ է քշելու: Ու կրկնեմ, առանց լուրջ ու իրատեսական ծրագրի ոչ մի նախարարություն էլ չի աշխատելու, լավագույն դեպքում՝ իրավիճակային կառավարում է իրականացնելու ու ծախսի հատկացված բյուջետային միջոցները, եթե նույնիսկ "վարորդը"՝ ղեկավարությունը դրանք չթալանի էլ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել