Aravot.am-ը գրում է.

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով դիտորդական առաքելության արդյունքները հայտարարեց, որ Արտաշատում քվեարկության գաղտնիությունը զանգվածաբար ոտնահարվում էր: Ըստ պարոն Իոաննիսյանի` ընտրատեղամասերում խնդիրների գերակշիռ մասը կապված են եղել քվեարկության գաղտնիության հետ. «Մենք տեսել ենք բազմաթիվ տեղամասեր, որտեղ քվեախցիկ մարդիկ են մտնում, որոնք օգնողներ չեն, տեսել ենք տեղամասեր, որտեղ կահավորման մասով պատշաճ կերպով ապահովված չեն. Քվեախցիկները դրված են, դրանց հետեւով մարդիկ են գնում՝ գալիս: Կան դեպքեր, որտեղ տեսնում ենք քվեախցիկներում մեկից ավելի մարդ: Բայց այդ դեպքերն ավելի քիչ են, քան՝2017-ի ընտրություններին, այն ժամանակ Տավուշի, Գեղարքունիքի մարզերում այդպիսի խախտումները շատ-շատ էին»: Ըստ Դանիել Իոաննիսյանի, այս պահի դրությամբ ամենախնդրահարույց տարածքը Արտաշատն է, Արարատի մարզը. «Այստեղ կարգ ու կանոնի մակարդակը շատ ցածր է, կուտակումները մեծ են: Մինչեւ ժամը երկուսը երեքը խայտառակ վիճակ էր, հիմա վիճակն ավելի լավ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/09/999349/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել