Զիգմունդ Ֆրեյդը 20-րդ դարի ամենահանճարեղ գիտնականերից մեկն է եղել։ Նրա կենդանության օրոք ոմանք նրան խաբեբա էին անվանում, իսկ ոմանք էլ՝ հանճար։ Կոկո Շանելը նրան անվանել է առաջին տղամարդ-ֆեմինիստը, քանի որ Ֆրեյդն է եղել սեքսուալ հեղափոխության գաղափարախոսը, ինչպես նաև նա է կանանց խրախուսել պայքարել հավասար իրավունքների համար։

Երկու հայտնագործություն նրան անմահացրին. նա բացահայտեց մարդու երազի գաղտնիքը և  առաջինը կարողացավ գտնել մարդու գիտակցության ճիշտ բանալին։

  1. Ձեր անձի մասշտաբը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որը կարող է ձեզ հունից հանել։
  2. Մինչ ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվե՛ք, որ շրջապատված չեք հիմարներով։
  3. Մարդուն երջանիկ դարձնելու առաջադրանքը աշխարհը ստեղծելու պլանների մեջ չէր մտնում։
  4. Այն, ինչ դուք անում եք անկողնում, հիանալի է և ճիշտ, միայն թե այն երկուսն էլ հավանեն։
  5. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն դրա բացակայությունը, իսկ մնացածը ճաշակի հարց է։
  6. Մարդուն հիվանդ կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ նա սկսում է մտածել կյանքի արժեքի և իմաստի մասին։
  7. Առաջին մարդը, ով քար նետելու փոխարեն վիրավորանք է նետել, եղել է քաղաքակրթության հիմնադիրը։
  8. Կատարյալ, մշտական և ցանկացած ատելությունից զերծ սեր առկա է միայն թմրամոլի և թմրանյութի միջև։
  9. Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջան և զարմանալով նշում ենք, որ առաջընթացը գնում է բարբարոսության հետ միաժամանակ։
  10. Որքան կատարյալ է մարդը արտաքինից, այնքան ավելի շատ հրեշներ ունի նա ներքուստ։
  11. Երբ ինձ քննադատում են, ես կարողանում եմ պաշտպանվել, սակայն ես անզոր եմ գովասանքի դեմ։
  12. Հիմարության առաջին նախանշանն ամոթի բացակայությունն է։
  13. Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենց է թվում, և չափից դուրս անբարոյական, քան կարող են պատկերացնել։
  14. Ցանկացած նորմալ մարդ իրականում մասամբ է նորմալ։
  15. Երբեմն սիգարն ուղղակի սիգար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել