Մտածողությունն ու դատողությունը շատ գործոններից են կախված։ Շատ հաճախ խելացի մարդիկ չեն սիրում պատմել իրենց գիտելիքների մասին և սովորական կյանքով են ապրում, առանց ավելորդ ուշադրություն գրավելու։ Բարեբախտաբար, մի քանի նշաններ կան, որոնք մատնում են խելացի մարդուն։

  1. Դուք չեք կարծում, որ բացառիկ խելացի եք։

    Դանինգ–Քրյուգերի էֆեկտը ստիպում է ավելի ցածր ունակություններով մարդկանց զգալիորեն գերագնահատել իրենց ունակությունները, այն դեպքում, երբ խելացի մարդը սթափ է գնահատում իր կարողությունները և կարող է հանգիստ վերլուծել իրավիճակը։ Խելացի մարդիկ իրենց խելքը երբեք չեն օգտագործում պարծենալու համար։

2. Հետաձգելու սովորությունը

Այո, պարզվում է, որ կարևոր գործերը մշտապես հետաձգելու սովորությունը խելքի ևս մեկ ապացույց է։ Ամերիկյան բիզնես դպրոցի հոգեբան Ուորտոն Ադամ Գրանտը կարծում է, որ հենց այս գիծն է թույլ տվել Սթիվ Ջոբսին կենտրոնանալ առավել կարևոր նպատակների վրա և դարձել է նորարարությունների և զարգացման բանալին։

3. Դուք շատ հումորով եք

Խելացի մարդկանց հատուկ է հումորի լավ զգացողությունը։ Գիտնականները պարզել են, որ մուլտֆիլմերի համար ծիծաղելի արտահայտություններ գրող մարդիկ բարձր ինտելեկտի տեր են լինում։

4. Դուք բու եք

Պարզվում է, որ նրանք, ովքեր ավելի ակտիվ են երեկոյան և գիշերային ժամերին, ավելի բարձր IQ ունեն, քան արտույտները։

5. Դուք սիրում եք ինքներդ ձեզ հետ մնալ

Համարվում է, որ հանգիստ ու լուռ ինտրովերտները ամենախելացի մարդիկ են։ Սակայն միշտ չէ, որ դա այդպես է։ Միևնույն ժամանակ շատ ինտելեկտուալներ նախընտրում են ժամանակի մեծ մասն իրենք իրենց հետ անցկացնել, քանի որ աղմկոտ միջավայրում մտածելն այնքան էլ հեշտ չէ։ Խելացի մարդը իրեն լիարժեք անհատ է զգում, նա կարիք չունի անընդհատ լցնելու իր միջավայրը. նա վայելում է այն, սակայն չի ձգտում միշտ ինչ որ մեկի կողքին գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել