Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու թմրամիջոցի մաքսանենգության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինմթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բնակարանային գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել