Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և ծեծի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, առևտրային կաշառքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու դատարանի կողմից նշանակված պարտքը չկատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել