Ժողովուրդ, բռնվեք․․․ «Ժառանգությունից» թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը, ոչ ավել ոչ պակաս, պատասխանել է Շարմազանովին։ Ուրեմն՝ պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել՝ Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե ոչ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Շարմազանովը պետական բյուջեից որևէ լումա չի յուրացրել, որևէ պետական գնման գործընթացի չի մասնակցել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի: Եթե հակառակը կարող ես ապացուցել, ապացուցի, եթե չէ, ուրեմն՝ օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի:

ՀԳ․ Որեւէ տեղ ցույց տվեք Շարմազանովի ելույթ կամ հարցազրույց, որտեղ վերջինս իր աջակցությունն է հայտնել կոռուպցիային կամ արատավոր երեւույթներին։ Ընդհակառակը, մշտապես քննադատել է եւ ասել, որ բոլորը օրենքի առաջ հավասար պետք է լինեն, եւ օրինախախտները անխտիր պիտի պատժվեն: Իսկ եթե չհրապարակեք նման արտահայտություն, որտեղ նա աջակցում է ձեր ասած երեւույթներին, կարող ենք ձեր անունը կամ ազգանունը փոխել, քանի որ, ձեր տրամաբանությունից ելնելով, կարող ենք արձանագրել, որ դուք ոչ թե Դավիթ Սանասարյանն եք, այլ գրանտակեր սորոսյանը:

Մոռացա հարցնեմ՝ Սորոսը ո՞նց ա, Սորոսը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել