ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 22:01-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի  (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Գ.-ն (ծնված 1996 թ.) և Է. Ա.-ն (ծնված 2018 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել