Ամերիկացի սուպերմոդել և դերասանուհի Քեյթ Ապտոնը, որին ավելի վաղ Maxim ամսագիրն անվանել է «ամենասեքսուալ կինն աշխարհում», մայր է դարձել: Աղջկան կնքել են Ժենևյեվ անվամբ: 26-ամյա Քեյթը և նրա 35-ամյա ամուսինը՝ Ջեսթին Վերլանդերը, ուրախալի նորությամբ կիսվել են Instagram-ում՝ այնտեղ տեղադրելով նորածնի առաջին լուսանկարները:

Մոդելն ու բեյսբոլիստը ամուսնացել են 2017 թվականի նոյեմբերին՝ շքեղ հարսանիք անելով Իտալիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել