Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև Արցախյան կոնֆլիկտը։ Ուզենք թե չուզենք, այդ հարցը մեր օրակարգում է և դեռ երկար է այնտեղ լինելու։

Աշխարհում Արցախի հարցի լուծմանն աջակցելու պաշտոնական մանդատ ունեն Մինսկի Խմբի համանախագահ պետությունները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։

2016 թվականից սկսած պարզ երևում է, որ այս երեք պետությունները տարբեր աշխարհաքաղաքական հաշվարկների արդյունքում հայտարարի են եկել, որ Արցախի քեյսը ղեկավարելու է ՌԴ-ն։

Վերը նշվածն ակնհայտ երևում է հնչող հայտարարություններից, կատարվող քայլերից։ ՌԴ-ն թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ ֆոնին ավելի ակտիվ է, իսկ վերջին երկուսը կարծես դեմ չեն այդ ակտիվությանը։

Մեզ համար օբյեկտիվ և միակողմանի հարցի լուծում, որքան էլ ցանկանանք, չի լինելու, եթե անգամ մեր ամենամոտ ու հավատարիմ դաշնակիցն ԱՄՆ-ն լինի։

ԱՄՆ-ն էլ դժվար հրաժարվի Թուրքիայում գտնվող իր ՆԱՏՕ-ական ռազմաբազաներից, նույնն անում է նաև ՌԴ-ն․ նա էլ իր շահերն ունի՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Պետք չէ այս կամ այն պետությանը համարել լավը կամ վատը։ Հայաստանն էլ եթե միջամտի որևէ կոնֆլիկտի լուծման, նախ՝ այդ հարցին նայելու է սեփական շահերի պրիզմայից։

Մեր արտաքին քաղաքականության համար «և՛․․․ և՛»-ը դեռևս ամենաակտուալն ու ընդունելին է, ընդ որում՝ ընդունվում է բոլոր կողմերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել