ԱՄՆ Տեխաս նահանգում զույգը մահացել է պսակադրությունից ընդամենը երկու ժամ անց:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նորապսակները զոհվել են ավիաաղետի հետևանքով. պսակադրության վայրից նրանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է:
Հայտնի է, որ Ուիլ Բայլերն ու Բեյլի Աքերմանը, որոնք Սեմ Հյուսթոնի անվան պետական համալսարանի ուսանողներ էին, պսակադրվել են փեսացուի ընտանիքին պատկանող ռանչոյում:
Ուրախ միջոցառումից հետո նրանք հրաժեշտ են տվել բարեկամներին ու ընկերներին և ուղղաթիռ նստել: Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ռանչոյից 1,5 կմ հեռավորության վրա՝ բախվելով ժայռին:
Կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել