«911» ծառայությանը նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տան միջնապատը փլուզվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրը (մոտ 6 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով Մ. Ա.-ն (ծնված 1966 թ.) և Մ. Կ.-ն (ծնված 1992 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Կ.-ին՝ միջին ծանրության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել