ՀՀ կուսակցությունների ծրագրային-գաղափարական հենքի թուլությունն ու անորոշությունները որքան պահպանվեն, կամ էլ եթե կուսակցություններն ինչ-որ պահի անտեսեն իրենց քաղաքական գիծն ու հեռանան (թեկուզ կարճ ժամանակով) ռելսերից, արդեն հանրությանը հայտնի իմիջից փոքր-ինչ շեղվեն կամ կտրուկ անցում կատարեն մի դաշտից մյուսը, այնքան կուսակցությունից կուսակցություն քաղաքական արտագաղթ է լինելու, այնքան քաղաքական դաշտը և իշխանությունը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում անկայուն է լինելու: Ինքս էլ ստիպված եմ եղել տարիներ առաջ հեռանալ իմ հետագծով: Այնպես չէ, որ տոտալ դատապարտում եմ բոլոր նման դեպքերը կամ արդարացնում: Որոշ մարդկանց դեպքում հասկացել եմ, որոշների դեպքում՝ փորձել հասկանալ, իսկ շատերի (վառ օրինակ՝ ՀՀԿ) դեպքում այնտեղ հասկանալու բան էլ չկա, ամեն ինչ շատ պարզ է: Խնդիրն ավելի խորքային է: Որևէ տեղից հեռանալն ու որևէ տեղ մտնելը սոսկ հետևանք են: Պատճառներն այլ տեղ են: Ու գլխավոր պատճառը շատ դեպքերում վերը գրվածն է: Գոնե ես այդպես գիտեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել