Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, փաստաթղթի կեղծիքի և անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել