Ֆրիդրիխ Նիցշեն 18-րդ դարի ամենահակասական ու էպոտաժային փիլիսոփաներից էր։ Նրա կյանքի օրոք ասված կամ գրված արտահայտությունները դարձել են աֆորիզմներ, որոնք ցիտվում են շատերի կողմից։

Նիցշեի փիլիսոփայությունը հիմնված է ցանկացած ագրեսիայի մերժման և ինքն իր հանդեպ մարդու հաղթանակի վրա։ Հավանաբար շատերն են լսել նրա՝ գերմարդու թեորիայի մասին, որտեղ արվեստը գերիշխում է կործանարար կենդանական բնազդների վրա, ինչը և ուսումնասիրում էր Նիցշեն։

Մարդկանց մասին  

  • Մարդու հետ տեղի է ունենում այն ամենը, ինչ որ ծառի հետ։ Որքան նա ձգտում է վերև՝ դեպի լույսը, այնքան նրա արմատներն ավելի են խորանում հողի մեջ՝ դեպի ներքև, դեպի անդունդը, դեպի չարը։
  • Մարդու հիմարության՝ որպես իրական ուժի հետ հաշվի նստելու ժամանակն է։
  • Որքան երկար է մարդը լռում, այնքան ավելի շատ է սկսում գիտակցելով խոսել։
  • Անգամ Աստված ունի իր դժոխքը։ Դա նրա սերն է մարդու հանդեպ։

Կանանց մասին

  • Կինն Աստծո երկրորդ սխալն է։
  • Իրական տղամարդը երկու բան է ցանկանում՝ վտանգ և խաղ։ Դրա համար էլ նա կին է փնտրում՝ որպես ամենավտանգավոր խաղալիք։
  • Տղամարդու երջանկությունը կոչվում է ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ։ Կնոջ երջանկությունը կոչվում է ՆԱ ՈՒԶՈՒՄ Է։

Սիրո մասին

  • Այն, ինչը կատարվում է հանուն սիրո, կատարվում է չարի և բարու իրավասություններից դուրս։
  • Տառապանքից ազատվելու երկու ճանապարհ կա՝ արագ մահ և հավերժական սեր։
  • Դժբախտությունն ավարտվում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ մեծ սիրով։

Երկրային իմաստություն

  • Այն, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ուժեղ։
  • Եթե դուք որոշել եք գործել, փակեք կասկածի բոլոր դռները։
  • Մահը շատ մոտ է, որպեսզի չվախենաս կյանքից։
  • Առանց երաժշտության կյանքը մոլորություն կլիներ։
  • Ով գիտի ԻՆՉԻ համար ապրել, կդիմանա ցանկացած ԻՆՉՊԵՍ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել