Ալբեր Քամյուն ֆրանսիացի գրող և փիլիսոփա է, ինչպես նաև էքսիզտենցիալիզմի ներկայացուցիչ։ Իր կենդանության օրոք նա ստացել էր «Արևմուտքի խիղճ» մականունը։ 1957 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի։

  1. Սերն արդար չէ, բայց միայն արդարությունը բավական չէ։
  2. Սերը երբեք այնքան ուժեղ չի լինում, որպեսզի իրեն արտահայտի։
  3. Աշխարհն առանց սիրո մահացած է, բայց միշտ գալիս է մի ժամ, երբ բոլոր բանտերը քանդվում են, և մարդը գտնում է իր կեսին՝ ձեռք բերելով սիրող սրտի ջերմությունը և օժանդակությունը։
  4. Աշխարհը հիսաքանչ է, և նրանից դուրս փրկություն չկա։
  5. Մենք պատրաստ ենք հանցագործներ դառնալ, միայն թե աշխարհը սկսեն ղեկավարել անմեղները։
  6. Մենք Աստծուն ենք դիմում միայն նրա համար, որպեսզի անհնարինը ստանանք։
  7. Սերն այնպիսի հիվանդություն է, որ չի խնայում ո՛չ իմաստուններին, ո՛չ էլ հիմարներին։
  8. Գեղեցկությունը մեզ հուսահատության է հասցնում։ Այն հավերժություն է, որը մի ակնթարթ է տևում, իսկ մենք կցանկանայինք այն անվերջ դարձնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել