Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյթինգայինը պահպանվեց։ Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունն ամեն ինչի մասին է լինելու (հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու), բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։ Ու դա, վախենամ, անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, «Իմ քայլ» դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։ Անկեղծ՝ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել