Խորապես գնահատելով Ավարայրի ճակատամարտի թողած արգասիքների նշանակությունը հայ ազգի գոյապահպանման հարցում և նրանում անմահացած մեր հերոսներին՝ այնուամենայնիվ, եթե ուզում ենք վերականգնել Հայ ազգի երբեմնի փառքն ու հզորությունը, եթե ուզում ենք արժանի լինել մեր Հայկազուն նախնիներին, ապա պետք է համարձակություն ունենանք մեր գիտակցության մեջ սոսկ բարոյական հաղթանակներով լցված պատմությունը փոխարինենք իրական հաղթանակներով...

Ավարայրի ճակատամարտը, լուծելով ժամանակի՝ իր առջև դրված խնդիրը, այնուամենայնիվ առաջնային տեղ գրավելով և դառնալով օրինակ հայ ազգի պատմության մեջ, արդեն 1000 և ավելի տարի է ստիպում է Հայ ազգին բավարարվել և գոհանալ սոսկ բարոյական հաղթանակներով՝ ստվերելով նրա երբեմնի տարած իրական փառահեղ հաղթանակները...

Հ.Գ. 1՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (400 հեծյալ) Ակոռի ճակատամարտում պարտության և փախուստի է մատնում թշնամու 7000 հոգանոց բանակին՝ տալով ընդամենը 100 զոհ, թշնամին՝ 2000, ի տարբերություն 300 սպարտացիների, ովքեր վերջնարդյունքում միևնույնն է բոլորը զոհվեցին և պարտվեցին...

Հ.Գ. 2՝ հիմա 300 սպարտացինե՞ր, թե՞ 400 ՀԱՅԵՐ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել