Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով: 2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:

Արփա-Սեւան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է բաց թողնվել 195 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր: 20 միլիոն խորանարդ մետր ջուր էլ Սեւան  է լցվել ստորերկրյա հոսքի միջոցով: Փոխարենը՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 195 միլիոն 757 հազար խորանարդ մետր ջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել