PanARMENIAN.Net-ը գրում է.

Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, հայտնում է Լavanguardia կայքը։

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

1992 թվականին հիվանդության պատճառով առաջացել են ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին նա վերադարձել է օպերա:

2013 թվականի հունիսի 9-ին տեղի է ունեցելիսպանացի օպերային երգչուհու համերգը Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել