Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակի եզրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել