Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 5-ական, բնակարանային գողության 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի ու ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 հետախուզվող: 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հաստնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել