Առաջարկում եմ այստեղ գրել, թե ինչպես են երևանցիները դիմում երթուղայինի վարորդին արգելակելու խնդրանքով:
Օրինակ՝
Այստեղ կանգնացրեք (շատ էռոտիկ է հնչում):
Շուռ գաս՝ պահի (վատատեսական):
Էն դեղին «ժիգուլու» մոտ պահի (իսկ դեղին ժիգուլին այդ ժամանակ ընթանում է 40 կմ/ժ արագությամբ):
Սվետաֆորի մոտ պահի, ուստա:
Ապե, խաչմերուկն անցնես՝ պահի, մեռնեմ գլխիդ:
Հոպար, որ հասնենք Մալաթիա բազար, կասես, ես տեղը չգիտեմ...
Էստեղ պահեք հա՞ (փորձ գրականախառը լեզվով):
Աբեր, ստե իջցրու:
Չանցած պահի:
Թերթի բուտկի դեմը պահի:
Խաշմերուկին կայնի:
Անցնես՝ հարմարցրա:
Կանգառ իջնող կա:
Ապե, պահես:
Ուստա ստե հոպ, անցար:
Ձյաձ ջան, ուրդե հարմար ա աջ կայնի:
Ստե մեզ իջցրա:
Սեմուշկի տատիի մոտ պահես, ցավդ տանեմ:
Ուրդե՞ կարամ իջնեմ:
Ու չսիրածս տարբերակը՝ թույլ կտա՞ք այստեղ իջնել... Որ ֆռա ասի՝ չէ, ի՞նչ են անելու:
Սա իմ լսած գրեթե բոլոր տարբերակներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել