Քանի որ արդեն մերժումները հայտարարվել են, ուզում եմ ասեմ՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին վաղը Հանրապետության հրապարակ հրավիրելը նույն չափ թիթիզություն է, ինչքան Հանրապետության հրապարակի մեջտեղը օրվա պիկ ժամին, արևի ու շուխուրի մեջ մամուլի ասուլիս հրավիրելը, որպեսզի տեղեկացնեն այն մասին, որ մի ժամ սելֆի ժամ ա լինելու։

Տղերք, ձեր մոտ ամեն ինչ նորմա՞լ ա։ Ի՜նչ Սերժ Սարգսյան, ի՜նչ Քոչարյան, ի՜նչ հրավերք, մի հատ կողմնորոշվեք։ Հիմա իրանք ազգի դավաճա՞ն են, թե՞ Անկախության տոնին հրավիրելու արժանի մարդիկ։
Դուք հաստատ գիժ չե՞ք (խոսքս էս որոշումը Նիկոլին խորհուրդ տվողների մասինա). մենակ աննորմալը կարա խորհուրդ տա Անկախության տոնին որպես պատվավոր հյուր հրավիրել մարդկանց, որոնց հրավերքից 6 ժամ առաջ՝ տո էլ քաղաքական դիակ, էլ գող, էլ ավազակ, էլ սահմանդրություն խախտող։

Տղերք, դուք հաստատ առողջական ոչ մի պրոբլեմ չունե՞ք։
Հեսա դեմս կդնեն ու կգրեն՝ նախագահ են եղել, բա ո՞նց չհրավիրենք, հարգանք ա, չէ՞, ու ստեղ հարց ա գալիս՝ տղերք, լավ չե՞ք, դուք հարգում եք, երբ ձեզ պետքա ու երբ ձեզ փիառվելու առի՞թ ա պետք։ Թե՞ շաբաթվա կենտ օրերին հարգում եք, զույգ օրերին՝ քֆրտում, կիրակի էլ՝ օտդիխ ա։

Տղերք, դուք որպես պատվավոր հյուր հրավիրում եք մարդկանց, որոնց ձեր շեֆը սաղ օրը ինչ ասես, ասում ա.... 
Հիմա հարց՝ ձեր շեֆը պաշտոնապես ու տգեղ վիրավորում ա մարդկանց, ովքեր բարձր տոնի պատվավոր հրավիրյալնե՞ր են։ Այսինքն՝ կա՛մ շեֆը հարգելու ձև չգիտի, կա՛մ դուք աննորմալ եք։ Ընտրեք։

Սիրում եմ բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել