Այս ամբողջ պատմությունը առաջին հայացքից կարող է աբսուրդային թվալ: Կարծես թե ի՞նչ կապ կարող է ունենալ ազգային արժեքների համար պայքարող «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» ՀԿ-ն ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հետ, որ մտնում են նրանց գրասենյակ և տները՝ խուզարկելու:

Սակայն դա՝ միայն առաջին հայացքից և միայն անտեղյակ մարդկանց համար, իսկ մտածող և տեղեկացված մարդկանց համար այս դեպքը մի քիչ այլ պատկեր ունի:

Հաշվի առնելով մեր ՀՔԾ պետի բարեկամական կապը Սորոսի հիմնադրամի ղեկավարի հետ (նա Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է)՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում միանգամից:

Քանի որ ՀԿ-ն պայքարում է ազգային արժեքների պաշտպանության համար, ԼԳԲՏ քարոզի դեմ, պաշտպանում է Հայ առաքելական եկեղեցին, որոնք անմիջական թիրախ են սորոսական գրանտակեր շների համար, գաղտնալսման գործը շատ լավ առիթ է ներխուժելու թշնամու տարածք, խուզարկելու, վախեցնելու, առգրավելու համակարգիչներ, տեսնելու՝ ինչ կոմպրոմատ և նյութեր կան Սորոսի դեմ, որ այդ ամենը դուրս չգա ջրի երես, և մեր թավշյա և զոմբիացած հասարակությունն այդպես էլ չիմանա և չհասկանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանում, և ով է հիմա Հայաստանում իշխանության իրական տերը:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել