Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում` սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել