Մի անկեղծ խոստովանություն
Եթե աշխատանքովս պայմանավորված չլիներ, ես շատ հաճախակի լուրերին չէի էլ ծանոթանա՝ հատկապես քաղաքականապես «եռուն» ժամանակահատվածներում: Դե էլ չասեմ, որ ՖԲ թարմացումների ընդհանուր ժապավենին հազվադեպ եմ հետևում:

Արդյունքում խուսափում եմ անիմաստ բացասական տեղեկատվական հոսքերից ու ժամանակի վատնումից:

Բոլորիդ խորհուրդ կտայի՝ 
• կառավարել սեփական անօգուտ հետաքրքրասիրությունը և խնամքով վերաբերվել սեփական տեղեկատվական միջավայրին, մասնավորապես՝
• հետևել հիմնականում Ձեզ և Ձեր աշխատանքին/ծրագրերին վերաբերող տեղեկատվական հոսքերին (օգտակար աշխատանքի համար) և պարզապես դրական հոսքերի (օգտակար առողջության համար),
• ազատվել բացահայտորեն բացասական տրամադրություն ու մտքեր փոխանցող տեղեկատվական աղբյուրներից, որքան էլ դրանք «դյութիչ» լինեն,
• հնարավորինս զերծ մնալ ավելորդ տեղեկատվություն սպառելուց, եթե նույնիսկ այն բացասական հույզեր չի արթնացնում, ինչը կօգնի խնայել ժամանակն այլ՝ ավելի արդյունավետ գործերի համար։

Ցանկը շարունակելի է յուրաքանչյուրիդ կողմից, եթե գիտակցում եք նման խնդիրների առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել