Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 12, ծեծի 11, խարդախության 10, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և յուրացման կամ վատնման 5-ական, սպանության սպառնալիքի և անձի առևանգման 4-ական, խուլիգանության և գույքի դիտավորությամբ վնասման կամ ոչնչացման 3-ական, հարկերից խուսափելու, սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սուտ մատնության, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և թմրամիջոցի իրացման 1-ական դեպք: 

Կամավոր ներկայացել է 4, հայտնաբերվել ՝ 3 հետախուզվող:Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 2 և կողոպուտի 1 դեպք: 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել