Ավստրալուհի Ջեսիկա Օ’Նիլը գումարի դիմաց գրկախառնվում է անծանոթների հետ: Այս կերպ աղջիկը տարեկան 58 հազար դոլար է վաստակում:

34-ամյա Ջեսիկան նախկինում աշխատում էր որպես մերսող, հետո դարձավ «գրկախառնության թերապիայի» մասնագետ: Նա վստահ է, որ մարդիկ քնքշության և գուրգուրանքի կարիք ունեն: Գրկախառնությունը լավ է անդրադառնում առողջության վրա, նվազեցնում է արյան ճնշումը, ազատում սթրեսից և զարգացնում այսպես կոչված «երջանկության հորմոնը»:

Պրոֆեսիոնալ «գրկախառնվողի» մեկ սեանսն արժե 80 դոլար: Նա հաճախորդների պակաս չունի: Սկզբում Ջեսիկա մտածում էր, որ իրեն կդիմեն հիմնականում միջին տարիքի տղամարդիկ: Ի զարմանս աղջկա՝ շատ հաճախ նրա մոտ գալիս են նաև կանայք՝ 15-ից մինչև 85 տարեկան:

Հաճախորդների թվում կան նաև հաշմանդամություն և հոգեկան հիվանդություններ ունեցող, ինչպես նաև՝ միայնակ մարդիկ:

Հատկանշական է, որ Ջեսիկան ամուսին ունի, ով ընդհանրապես դեմ չէ կնոջ՝ նման յուրահատուկ մասնագիտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել