Wnews.am-ը գրում է.

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան: «Պոկերի արքան» ու ignite բրենդի ստեղծողը Հայաստանում մի քանի օր կանցկացնի:

Դենն արդեն հասցրեց ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում:

Մինչ այդ Դենին ուղեկցող գեղեցկուհին շրջում է Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, եւ լուսանկարներ հրապարակում միկրոբլոգի իր էջում:

Սուելին Մեդեյրոսն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում նա նշել է իր գտնվելու վայրը՝ Հայաստան:

Նա իր հետեւորդների շրջանում հարցում է անցկացրել եւ հետաքրքրվել, թե ինչ  է պետք անել եւ տեսնել Հայաստանում:

Նա նաեւ  մայրաքաղաքում զբոսնելիս մտել է  բրենդային խանութներից մեկը, որտեղից  լուսանկարել է դրսում կանգնած հայ պապարացիներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել