Յունիբանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր տոնական միջոցառում` նվիրված մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը: Բանկն առաջարկում է օգտատերերին 7 օր շարունակ վերհիշել ազգային ազատագրման շարժման գաղափարախոս Գարեգին Նժդեհի խոսքերը, որոնք դարձել են աֆորիզմներ:

Միջոցառումն էլ ավելի հետաքրքրական դարձնելու նպատակով բանկն այն կիրականացնի որպես մրցույթ: Մեկ շաբաթ, յուրաքանչյուր օր, Յունիբանկի էջում կհրապարակվեն հատվածներ Նժդեհի աֆորիզմներից, որոնք պետք է ավարտվեն մասնակիցների կողմից: Արագ և ճիշտ պատասխանների, ինչպես նաև մրցույթի թեմային առնչվող նկար բեռնելու համար մասնակիցները կկուտակեն համապատասխան միավորներ: Լավագույն արդյունքները գրանցած հինգ մասնակիցների համար Յունիբանկը սահմանել է հաճելի մրցանակներ` բանկային քարտեր դրամական պարգևներով: Քարտերը կցված են նաև Յունիբանկի «Մագնիս» արտոնությունների ծրագրին, որի շրջանակներում հնարավորություն են տալիս օտվելու մինչև 40% զեղչերից` ավելի քան 200 խանութներում և սպասարկման սրահներում:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած Facebook-ի ցանկացած օգտատեր: Մասնակցության պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով https://www.facebook.com/unibankarmenia/app_136221623229378 էջը: 

Միացեք մեզ Facebook-ում…   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել