Մարդն ամբողջ կենդանական աշխարհը ենթարկել է իրեն՝ կամ ընտելացրել է, կամ ստրկացրել։ Մի տեղ Կովն է, որին նա քամում է մինչև արյան վերջին կաթիլը, ապա կաշին է ուղարկում վերամշակման, մի տեղ էլ դելֆինն է փակ ավազաններում թպրտում, մի քանի բան ցույց տալիս՝ երազելով պոկվել, փախչել ազատ օվկիանոս, որովհետև խելագարվում է բետոնե պատերից՝ իր կանչին տված-ետ վերադարձած արձագանքներից։

Մարդը գրեթե բոլորին խժռում է կամ նրանցով կերակրում մեկ ուրիշ կենդանու։ Ու սա է Աստծո ստեղծած կատարյալ աշխարհը, որտեղ ոմանք դեռ երազում են համաշխարհային տիրապետության գալ։

Միայն կատուն է, որ մարդուն հավասար բարձրացել է նրա հետ այդ բուրգի գագաթը, իր հարաբերական անկախությունը պահում է, չի ենթարկվում, եթե ուզում է, լքում է տիրոջը, վերադառնում է, երբ ուզում է, հետն էլ վախ է ներշնչում, եթե սև գույնի է կամ մահվան դարպասներն է հսկում, ինչպես ասում են շատերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել