Նիկոլը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն` ժողովուրդը նրան և իր թիմին երկիր կառավարելու մանդատ չի տվել: Նրան տվել էին մանդատ Սերժից ազատվելու, ինչը նա գերազանց կատարեց, և ինչից բոլորը գոհ և շնորհակալ են, կարծում եմ: Հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց մեծ մասը (ներառյալ ես) այնտեղ էր հենց դրա համար: Եթե ի սկզբանե Նիկոլը հայտարարեր, որ Սերժին տապալելուց հետո նա է լինելու երկրի ղեկավարը, վստահաբար դա նրան չէր հաջողվելու: Իսկ եթե հավատանք նրան, որ քայլելու ժամանակ իր ասածով նա դեռ չգիտեր, թե ինչ է անելու, եթե հաջողի, ուրեմն՝ նա կա՛մ ստում է, կա՛մ անպատասխանատու մարդ է: 
Երկիրը կառավարելու մանդատ օրենքի երկրում ստանում են միայն մի ձևով` ընտրությունների միջոցով: Եվ եթե շատ կարճ ժամանակում (մինչև այս տարվա վերջ) մենք չունենանք նոր ընտրություններ և դրանց միջոցով ընտրված լեգիտիմ իշխանություն, ապա կարելի է արձանագրել, որ երկրում տեղի է ունեցել իշխանության յուրացում, և սահմանադրական կարգի տապալումը նույնպես կարելի է վերագրել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել