Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին։ Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչում ստացան։ 
Ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել