Օգոստոսի 4-ին լրանում է Սասեքսկի դքսուհու 37-ամյակը, սակայն Մեգանը ստիպված կլինի չնշել իր ծննդյան օրը:

Թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարիչ Թիմ Ռուքը իր Twitter-ում գրել է. «Ցավոք, ես բաց կթողնեմ Չարլի վան Սթրաուբենզի և Դեյզի Ջենիքսի հարսանիքը օգոստոսի 4-ին, որին ներկա կլինի արքայազն Հարին, քանի դեռ ես լողափին եմ»:

Պարզվել է, որ Հարիի վաղեմի ընկեր Չարլի վան Սթրաուբենզը և նրա հարսնացուն՝ Դեյզին, ամուսնանում են Մեգանի ծննդյան օրը: Արքայազն Հարին նրանց հարսանիքի քավորն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել