Ռուս երեք փորձագետներ, որոնք, հարկավ, այժմ նախկին ազդեցությունը չունեն Կրեմլի քաղաքականության վրա, հիսթերիայի մեջ են: Դուգինն ու Շևչենկոն Վարազասարի ստորոտին հայտարարում են, որ թավշյա հեղափոխությունը խաթարել է ղարաբաղյան հարցով պայմանավորվածությունների կատարումը Հայաստանի կողմից /ես միանգամայն այլ կարծիք ունեմ Սերժ Սարգսյանի վարած ղարաբաղյան քաղաքականության մասով, որը միշտ խնդրահարույց եմ համարել ռիսկայնության առումով, այն իմաստով, որ ֆորմալ դաշտում կողմ էր արտահայտվում, իսկ ոչ ֆորմալ դաշտում իրականում 2015-ի վերջից դեմ գնաց ռուսական պլանին, որի համար պատժվեց և ապրիլյան պատերազմով, և իշխանափոխությամբ/, իսկ Կոլերովն էլ հիսթերիայի մեջ է, թե չգիտեն՝ ԱԳ նախարարի, թե վարչապետի դիրքորոշումն է պաշտոնական: Ըստ որում, այդ նույն հիսթերիայի մեջ մատնում է, որ վարչապետի ասածն է ճիշտ, ու անուղղակի բացասական գնահատական է տալիս Սերժ Սարգսյանի քաղաքականությանը: Ինքս էլ այն կարծիքին չեմ, թե Մնացականյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանը. այս առումով Կոլերովը սրիկայություն է անում ու այդպես ներկայացնում: Նրան իրականում զայրացրել է, որ Մնացականյանն ակնարկել է Երևանի կողմից նախկին գիծը շարունակելը, որը պարզ ասած ռուսական պլանին չհամաձայնելն էր, ու այս առումով շարունակելու է մնալ մանյորվրերի դաշտում, այդ թվում նրբորեն խաղալով Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ: Ահա, հենց դա է զայրացրել Կոլերովին, ու քանի որ հրապարակավ չեն ասի Հայաստանին՝ փոխեք ձեր ազգային շահերն ու դիրքորոշումները այս կարևոր խնդրով, բացառապես խաղացեք Մոսկվայի հետ ու համաձայնեք նրա բոլոր ասածներին, այս կերպ են հասկացնում, թե Հայաստանը պետք է էլի բան փոխի արցախյան դիրքորոշման մեջ: ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում դա այլ կերպ արեցին՝ ստիպելով Փաշինյանին վերախմբագրել իր նախկին մոտեցումները: Այժմ անհանգստացած են, որ Փաշինյանը մի կողմից նոր ֆորմատ է բերում բանակցություն, որը ռուսական կողմի համար բարդացնում է խաղը /երկու բանակցողի հետ խաղալն ու նրանց վրա ճնշելը անհամեմատ բարդ է/, իսկ Մնացանականյանն էլ ակնարկում է, որ շարունակվելու է Սերժ Սարգսյանի գիծը ռուսական պլանին չհամաձայնելու ուղղությամբ: Ու սա էլ կրկնակի է բարդացնում Ռուսաստանի վիճակը, ով չի կարողանում շարունակել Բաքվի հետ սիրախաղը: Ահա և դրա պատճառով էլ սարսափեցնում են պատերազմով: Բայց, դարավոր բարեկմաներ ու դաշնակիցներ ջան, դուք լիքը կարմիր գծեր ունեք, չմոռանաք: Առաց այն էլ ապրիլյան պատերազմը ձեզ դրա մոտ կանգեցրած է պահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել