Ռուսաստանում այս օրերին անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն բազմաթիվ հիշարժան պահերով է առանձնացել։ Դրանցից է Խորվաթիայի ազգային հավաքականի խաղը դիտելու համար այդ երկրի առաջին կին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ժամանումը Ռուսաստան:

Image result

Նա Ռուսաստան էր ժամանել հուլիսի 1-ին, երբ Խորվաթիան 1/8 եզրափակչում խաղում էր Դանիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի էր ունենում Նիժնի Նովգորոդ քաղաքում: Երկրի նախագահի այցն իզուր չէր, Խորվաթիան հաղթեց այդ խաղում:

Թվում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ նախագահը որոշել է երկրպագել իր թիմին, սակայն պետք է հաշվի առնել, որ նախագահը Ռուսաստան է ժամանել էկոնոմ դասով. ինքնաթիռում նա նույնիսկ լուսանկարվել է ուղևորների հետ:

Image result

Իսկ խաղը դիտելու համար նա ոչ թե VIP նստատեղ է զբաղեցրել, ինչպես սովորաբար անում են բարձրաստիճան պաշտոնյաները, այլ ֆուտբոլի մյուս երկրպագուների հետ նույն շարքում է եղել: Նրա համեստությունը շատերին հիացրել է և նա արդեն դարձել է 2018թ. Աշխարհի գավաթի աստղ:

Image resultImage result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել