Առաջին ֆուտբոլիստներից մեկը, որին հաջողվել է գրավել գեղեցկուհի Իրինա Շեյքի սիրտը, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր: Նրա հետքերով է գնում նաև կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն այժմ խաղում է մյունխենյան «Բավարիայում»: Կուլումբական հավաքականի խաղացողը սիրավեպ է սկսել պետերբուրգցի բնակչուհու հետ: Ահա նա:

Նա Սանկտ Պետերբուրգից 26-ամյա մոդել Հելգա Լավկետին է (իսկական անունը՝ Օլգա Կորոբիցինա):

Նրանք ծանոթացել են Կրիշտիանու Ռոնալդուի մոտ կազմակերպված երեկույթին՝ մի քանի տարի առաջ, Մադրիդում:

Տաք կոլումբացուն դժվար էր դիմակայել ռուս սեքսուալ կնոջը, և նրանց միջև սիրավեպ է սկսվում:

Օլգայի հետ ծանոթանալու պահին Խամեսն ամուսնացած էր, բայց ռուս ապշեցուցիչ գեղեցկուհին նրան ստիպել է մոռանալ անցյալը:

Շուտով Ռոդրիգեսը ամուսնալուծվել է կնոջից՝ Դենիլայից, որի հետ համատեղ ապրել է 6 տարի: Զույգը նաև երեխա ունի:

Օլգա Կորոբիցինան սոցցանցերում հայտնի էր նաև մինչ ֆուտբոլիստի հետ ծանոթությունը, սակայն նա այժմ ուղղակի «Ինսթագրամի» թագուհին է:

Մինչ մարզիկը լինում է հավաքների, աղջիկը չի տխրում. չէ՞ որ նա հաջողակ մոդել է:

Նա պարբերաբար իր 4 միլիոն հետևորդներին ուրախացնում է լողազգեստով իր տաք լուսանկարներով:

Նա նաև ձգտում է աջակցել իր սիրելիին դժվար պահերին: Այդպիսի աջակցությամբ Կոլումբիայի հավաքականը պարզապես չի կարող չհաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել