2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով և կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են: Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 85,3%, ինչպես նաև ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին:
Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչև 13% տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով ավանդների և մինչև 8% տարեկան տոկոսադրույք` ԱՄՆ դոլարով ավանդների համար:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի «Ավանդներ» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը: