1963 թվականին թողարկված Ferrari GTO  մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է 70 միլիոն դոլարով։ Ավտոմեքենան ձեռք է բերել գերմանացի կոլեկցիոներ Դեյվիդ Մաքնիլը՝ մասնավոր գործարքի արդյունքում։ Սա պատմության մեջ ցանկացած մակնիշի մեքենայի համար  վճարված ամենաբարձր  գումարն է դարձել։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը։

Ամենաթանկ ավտոմեքենայի  նախկին ռեկորդը սահմանվել էր 2013 թվականին՝ 1963 թվականի մեկ այլ Ferrari-ի վաճառքի արդյունքում. այդ ժամանակ սպորտային մեքենայի գինը 52 միլիոն դոլար էր կազմել։

70 միլիոնով վաճառված մեքենան իր պատմությունն ունի. այն հաղթել է 1964 թվականի հայտնի Tour de France մրցարշավում և երբեք վթարի չի ենթարկվել։

Սպորտային նման մեքենաների հավաքածուներ ունեն ամերիկացի մոդելյոր Ռալֆ Լոռենը, կանադացի ներդնող Լոուրենս Սթրոլը և աշխարհում ունիվերմագների ամենախոշոր  Walmart ցանցի ժառանգորդ Ռոբսոն Ուոլթոնը։ Այնպես որ մոտակա տարիներին մեքենայի գինը կարող է մինչև հարյուրավոր միլիոնների հասնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել