Ֆրանսիայի իշխանությունները քաղաքացիություն կտրամադրեն Մալիից Եվրոպա ներգաղթած Մամուդ Հասամին, ով, իր կյանքը վտանգելով, Փարիզում փրկել է չորրորդ հարկի պատշգամբից կախված երեխային: Այս մասին տեղեկացում է charter97.org-ը:

Միջադեպը պատկերող տեսանյութը մեծ արագությամբ տարածվել է համացանցում: Պատշգամբից պատշգամբ ճարպկորեն բարձրացող Հասամին «սարդ-մարդ» են անվանում մեկնաբանություններում:

Ներգաղթյալին իր մոտ է հրավիրել նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնել խիզախ արարքի համար և արիության համար վկայագիր է շնորհել:

Մամուդ Հասամը նաև փրկարարի աշխատանք կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել