Տուգանքների համաներումը, իհարկե, մաքուր պոպուլիզմա: Անգլո-սաքսոնական (պրեցեդենտային) իրավունքի երկրում ապրեինք, կարելի էր այս որոշման հիման վրա դատի տալ և մի քանի տարվա վճարված տուգանքները հետ պահանջել, հետն էլ՝ այդ գումարների օգտագործման համար տոկոսները:

Չեմ հասկանում՝ այս դեպքում ինչի հարցը չեն թողել բողոքարկման ատյանի կամ դատարանի հայեցողությանը: Վստահ եմ, այնքան կոպիտ խախտումներ են եղել մեջները, որոնց համար նորմալ երկրում առնվազն վարորդական իրավունքից են զրկում, ոչ թե ներում:

Բայց դե լավ, гулять так гулять: Թող տաքսիստներն ու օլիգարխները մի քիչ իրանց լավ զգան:

ՃՈ ջան, քեզ էլ խնդրանք․ օնլայն բողոքարկման հարթակ ստեղծիր, որ տուգանքը ստանալուց ով համաձայն չի, կարողանա մտնի, ձեր կայքով օնլայն բողոքարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել