Հայաստանի Հանրապետության պետականության հզորացման և ուժեղացման համար պետք է դիմել քայլերի։ Այս հարցը ավելի քան հրատապ է ներկայիս ազգային ինքնագիտակցության ճգնաժամի ու պետականության հիմնական ինստիտուտների վարկաբեկված և ոտնահար եղած ժամանակներում։

Ունենք էն, ինչ որ պետք է ունենայինք:
Անհատները կարող են որոշ չափով արագացնել (կամ դանդաղեցնել) պատմության ընթացքը, բայց ոչ ավելին:

Իսկ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, ընդունել և շարժվել համամարդկային արժեքներով: Պետք է ազատվել ամեն տեսակ գաղափարական կապանքներից, լինեն դրանք ազգային, թե «ապազգային» և որպես պետական ստրատեգիա ընդունել ընդամենը մեկ բան (սկզբի համար). ընդունել այնպիսի օրենքներ, որոնք պետության քաղաքացիների մեծ մասը ընդունում են և հարգում՝ լինեն դրանք տրամաբանական, թե անտրամաբանական, խելամիտ, թե անխելք; Կարևորը, որ քաղաքացիների մեծ մասը (պարզ քվեարկությամբ) այդ օրենքը համարեն անհրաժեշտ և դա ոչ միայն կատարեն, այլև պաշտպանեն: Թող սկզբի համար լինեն մի քանի օրենքներ, ասենք՝ «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է մարդ ուտել»:) 

Մնացածը մանր-մունր բաներ են և հիմնականում ածանցված սրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել