Գլազգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ քնելը կարող է ցրված սկլերոզի և Ալցհեյմերի հիվանդության հանգեցնել։ Այս մասին ասվում է The Lnacet պարբերականում։

Գիտնականները 37-73 տարեկան 91105 մասնակիցների կենսակերպի միջխմբային վերլուծություն են իրականացրել։ Պարզվել է, որ յուրաքանչյուր 25-րդ մասնակցի մոտ ցերեկը ցածր, իսկ գիշերը բարձր ակտիվություն է գրանցվել։

Ուսումնասիրելով բոլոր հարցվածների բժշկական տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ տվյալ կատեգորիայի շրջանում երկբևեռ խանգարման ի հայտ գալու վտանգը 11 տոկոսով ավելին է, քան նրանց շրջանում, որոնք ռեժիմով են քնում։

Բացի այդ՝ 6 տոկոսը հակված էր ընկճախտի և ավելի հաճախ էր տառապում միայնակության զգացումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել