Այսօր Շուշիի ազատագրման օրն է, որտեղ մենք՝ որպես անկախ պետություն, հաղթել ու հող ենք ազատագրել: Արցախյան պատերազմը մեզ համար հայրենական պատերազմ էր, պատերազմ հայրենիքի համար: 
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ցավոք, հայ ժողովուրդը չի ունեցել անկախ պետություն: Այդ պատերազմին մասնակցել են հարյուր հազարավոր հայեր, բայց Հայաստան պետություն չի եղել, ուստի Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայաստանի համար չի կարող կոչվել Հայրենական պատերազմ: Նույն այդ պատերազմին հայեր են մասնակցել նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բանակներում:

 Հ.Գ. Իմ երկու պապն էլ մասնակցել են այդ պատերազմին, որոնց երկուսին էլ շատ սիրում ու գնահատում են: Մորական պապս այսօր էլ կենդանի է (վերադարձել է մեկ ոտքով): Երկար տարիների կյանք նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել