Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ:

Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝ Ս. Ծ.,  ծնված 1966 թ.) և «Վոլվո» մակնիշերի բեռնատարները:

Ս. Ծ.-ը հոսպիտալացվել է Կիզիլյուրտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱԻՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել