ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 287 դեպք, որից 143-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 65 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 7 տրանսպորտային միջոց: 

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել