Ուրեմն՝ Ruben Melikyan-ի էս գրառումը լայքելուց վայրկյաններ անց Արթուր Սաքունցն ինձ բլոկա գցում։ Սույն գրառման տակ ինքը քոմենթա անում, որ Ռուբենն իրան իշխանական դիրքից իրավական դիրք վերադարձնի։ Իրավապաշտպան մարդը չստուգված տեղեկատվությունա տարածում, որևէ կերպ ատելություն պարունակող խոսքը գրառման տակից ո՛չ վերացնումա, ո՛չ սաստումա ու խոսումա իրավականությունից։

Ամենայն հարգանքով, բայց Արթուրի էս գրառումն ու դրա տակ տարածված ատելության խոսքը ցույցա տալիս, որ ինքն էլ ա լրիվ քաղաքական ու ավելին՝ մանիպուլյատիվ դիրքերում և իրավական ու քաղաքացիական դաշտը մի կողմ ա դրել։ Տեղադրել ա ենթադրյալ, չստուգված ինֆորմացիա, որի տակ մարդիկ ինչ ասես, չեն գրել (օրինակ՝ թուրքացած հայեր)։ Էսա՞ իրավական կողմը։ Արցախցի-հայաստանցի ատելություն հրահրելը որքանո՞վա նպաստում իրավական պետության կայացմանը, որի ջատագովը ՀՀ քաղաքացիների մեծ մասն է։ 
Իշխանությունների պահվածքը ոչ մի կերպ չի արդարացնում իրավապաշտպանի գործունեության հետ հեչ կապ չունեցող նմանատիպ գրառումների տարածումը։ Մանավանդ, երբ իրավիճակը Երևանի փողոցներում լարված է։

Հ․Գ․ կարող եք սքրինել ու ուղարկել Արթուրին։ Ցավում եմ, որ իրավունքի ջատագովը ցենզուրայի ու կարծիքի սահմանափակման կողմնակիցա։

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել