Այս օր մի տեսակ շատ բացասական երանգով խոսվեց այսպես կոչված թաղի տղերքի ինստիտուտի մասին եւ վերջիններիս վերագրվեց շատ մեղքեր, որոնք ըստ ինձ շատ անարդար էին: Կարծես թե մի չերեւացող ուժ ամեն ինչ անում էր, որ այս ընտրությունների բոլոր կեղծիքները վերագրի նրանց եւ որպես նրանց ալտերնատիվ, որպես ընտրությունների կազմակերպիչ ապագայում հասարակությանը ներկայացնի հայ իրականությունից կտրված Ժելեգլուխներին: Իրականում ժողովուրդ ջան հենց այդ չսափրված թաղի տղաները մեծամասամբ լավ մարդիկ են, որոնց կողմից կատարած բոլոր խախտումները իրականում քաղաքական անգրագիտության եւ անգիտակցության հետեւանք է, այլ ոչ թե մարդկային որակների: Թաղի տղերքի լեզուն հասկանալու համար, մի փոքր պետք է թաղի տղա լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել